Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին:

Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:
