Wed. Jul 16th, 2025

Չգիտեմ՝ ինչպես ասել, բայց իմ կյանք նոր տղամարդ է հայտնվել, ամենից սարսափելին այն է, որ ես նշանված եմ ու պատրաստվում եմ ամուսնանալ: Մի քանի ամիս արդեն կլինի, որ շփվում եմ մի տղամարդու հետ, ում չեմ ասել, որ նշանված եմ: Չկարողացա ասել, որովհետև շատ տարվեցի նրանով ու հասկացա, ճիշտ մարդու չեմ ընտրել, որպես ինձ ամուսին:

Ամաչում եմ էս մասին ասել, բայց նրա հետ այլևս լավ չեմ զգում ինձ: Երեկ այդ տղայի հետ գրվում էի ու պատահաբար նշանածս հեռախոսս խլեց ձեռքիցս ու մեր ողջ նամակագրությունը կարդաց: Պատկերացնում եք նրա վիճակը: Գժվել էր, հեռախոսս տվեց պատին ջարդեց, բայց դե ոչինչ չէի կարող ասել, ես այդ մարդու հետ շատ վատ եմ վարվել ու արժան եմ նման վերաբերմունքի:

Հիմա մտածում եմ, հետոս ինչ է լինելու, վախենում եմ նրա հետ խոսել, բայց նշաններս հետ պետք է տամ, չի կարելի այսկերպ ապրել: Ավելի լավ է չամուսնանամ, քան ապրեմ մի մարդու հետ, ում այլևս չեմ սիրում: Ազնիվ չի լինի այդպես վարվելը, ես խոստացել եմ ինքս ինձ հենց այսօր պետք է խոսեմ նրա հետ ու հրաժեշտ տամ նրան: