Երեկ գործից դուրս եկա ու իմ համար որոշեցի մի քիչ զբոսնեմ, շատ եմ սիրում աշխատանքից հետո քայլել ու սուրճ խմել: Մարդս երբեք չի գալիս ինձ հետ զբոսնելու իր համար էտ նոռմալ բան չի: Ինքը սիրում ա գնալ մի տեղ նստել ու սկսել ուտել: Իրա կյանքի նպատակը օբյեկտներում հաց ուտելն ա: Երեկ, երբ աշխատանքից դուրս եկա, մտա այգի ու մեկել աչքս ընկավ, մի ծանոթ դեմքի վրա, սկսեցի ավելի ուշադիր նայել, որովհետև հեռվից էի նայում, հասկացա, որ ամուսինս ա:

Բայց ամենից ահավորը էն էր, որ մարդս նստած էր, իսկ մի աղջիկ պառկել էր մարդուս վրա: Չեք պատկերացնի էտ պահին ինչ կատարվեց հետս: Ուղեղս մի պահ մթագնեց մենակ էն մտքից, որ մարդս օրը ցերեկով բացահայտ սիրածի հետ այգում վայելում ա իր օրը: Ու թքած ունի, որ իրա ծանոթներից մեկը կարա էտ ամեն ինչը տեսնի: Մտածեցի արդեն կորցրել եմ ամուսնուս, բայց տեղյակ չեմ:

Մոտեցա գժված, գոռացի, որ անամոթի մեկն ա ու էտ պահին էտ տղամարդը շրջվեց ու զարմացած նայեց ինձ: Մտածեց գիժ եմ հավանաբար: Չեք պատկերացնի` ինչ նման էր ինքը ամուսնուս մինչև չմոտեցա ու մոտիկից չնայեցի, չհավատացի, որ ինքը իմ ամուսինը չէր: Նորողություն խնդրեցի ու արագ հեռացա: