«Եկեք երբեք չդադարենք պայքարել հանուն արդարության, եւ հանուն մինչ օրս տառապող հայերի։ Այս մասին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, իր Twitter-ում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին գրել է ԱՄՆ-ի ամենահաջողակ ներդրողներից ու ձեռներեցներից մեկը՝ Ալեքսիս Օհանյանը։
As early as I can recall, birthdays have been strange because I knew this day means so much to our people for a very tragic reason. Let's never stop fighting for justice, and also for the Armenians suffering to this very day. https://t.co/TQ7ODyF7KB pic.twitter.com/rpOQm0TfPT
— Alexis Ohanian 🧠 (@alexisohanian) April 24, 2023
«Որքան հիշում եմ, ծննդյան օրերը տարօրինակ էին, քանի որ գիտեի՝ այս օրը շատ մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար՝ շատ ողբերգական պատճառով: Երբեք չդադարենք պայքարել հանուն արդարության, ինչպես նաեւ մինչ օրս տառապող հայերի համար»,- նշել է նա։
