Մայրս ամբողջ կյանքը փողի համարա ապրել հորս հետ, հետո, երբ հայրս արդեն տարիքով շատ մեծ էր ու էլ չեր կարողանում գումար աշխատել, մայրս գնաց կապնվեց մի արտասահմանցի տղամարդու հետ ու սկսեց նրա փողերը վայելել։

Հայրս 15 տարի մեծ էր մորս վրա ու մայրս այդ հանգամանքը միշտ օգտագործում էր, որ հորս նսեմացրած պահեր։ Շարունակ ասում էր, որ ինքը շատ երիտասարդ է, իսկ հայրս արդեն ծերուկ։ Բայց դա նրա ընտրությունն է եղել, ինքը տարիներ առաջ հաշվարկել էր հորս փողերը ու ամուսնացել։ Հայրս այնքան էր նեղվել մորս արածից հետո, մի օր կանչեց ինձ, ասեց՝ բալես ես ոչինչ չեմ ասել ու ոչ մի վատ բան չեմ կամեցել իրեն, բայց Աստված մի օր մորդ ցույց կտա, որն է ճշմարիտն ու ազնիվը։ Հայրս շատ էր սիրում մորս ու նրա համար շատ ծանր է եղել, երբ իմացավ, որ մայրս գնացել է մի հարուստ տղամարդու հետ կապնվել։

Ու գիտեք մայրս իրոք պատժվեց իր արածի համար, մի քանի օր առաջ իմացանք, որ նրա մոտ վատ հիվանդություն են հայտնաբերել ու հիմա այդ տղամարդն էլ է լքել նրան։ Հիմա տատիկս է նրան պահում։ Նա իր ծանր հիվանդության մեջ մնացել է միայնակ ու լքված։
