Ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հայր է դարձել։ Այդ մասին Մոսկվայից հայտնել է մարզիկը։

«Մարտի 12-ին ծնվել է իմ առաջնեկը։ Նրան անվանել ենք Ռոբերտ։ Մեծ երջանկություն է, անչափ ուրախ եմ, նրան երկար էինք սպասել»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը։
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատարն ամուսնացել է 2021 թվականի մարտին։

Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է մարտի 24-26-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։ Ֆերդինանդ Կարապետյանի խոսքով, նա պայքարելու է Փարիզ-2024-ի ուղեգրի համար։
