Ողջ փոքր կենտրոնը լցված է ուժային կառույցների ներկայացուցիչներով, ես Փաշինյանին մի հարց ունեմ՝ չես հոգնել, չես ուզում գնալ: Այս մասին կառավարության շենքի դիմաց նստացույցի ժամանակ ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը:
«Ես հետս մի ռուպեր էի բերել, ոստիկանները եկան, սպառնացին բերման ենթարկել, եթե ռուպերը չտամ, այսինքն նույնիսկ մի ռուպերից են վախենում, չեմ բացառում, որ այսօր էլ մի վատ բան հայտարարելու է»,-ասաց նա: