Fri. Aug 22nd, 2025

«1970-80-ականներին ԱՄՆ-ում տեղի էին ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ ընդդեմ պատերազմի, որոնց ընթացքում մարդիկ արտահայտում էին իրենց դժգոհությունը նաև դրոշ այրելով, այդ թվում նույնիսկ՝ ԱՄՆ-ի դրոշը։

Դրան հաջորդեցին բազմաթիվ նահանգներում դրոշի այրման վերաբերյալ խիստ օրենսդրական կարգավորումներ՝ ընդհուպ մինչև պատասխանատվություն սահմանող։ Թեքսաս նահանգում նման դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի արդյունքում Գերագույն դատարանը համապատասխան բողոքը (Texas v. Johnson) ընդունում է քննության:

1989 թվականին, ԱՄՆ Գերագույն դատարանը ընդունում է նախադեպային որոշում ըստ որի դրոշի այրման արգելումը խախտում է քաղաքացիների ազատ արտահայտվելու և դրանից բխող սահմանադրական իրավունքները, և դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց». գրել է Ջեյ-Փի (J-P Justice & Protection) փաստաբանական գրասենյակը: