Sat. Aug 23rd, 2025

Պատրաստ եմ եւ հույս ունեմ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի` իմ հասցեագրած խնդիրների հասցեագրման շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հավատում է խաղաղության օրակարգին:

«Մեզ համար կարեւոր է, որ բանակցություններում նաեւ նախատեսված լինեն երաշխիքներ։ Իսկ որ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարեւոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել` ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում` սեփական անվտանգության համար»,–ասաց Փաշինյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրում, Փաշինյանը պատասխանեց. «Նախ փաստ չէ, որ ստորագրում ենք այն»։

Միաժամանակ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին` նա հավելեց. «Ադրբեջանը էյֆորիայի մեջ է եւ անում է սադրիչ հայտարարություններ: դրա նպատակն այն է, որ այդ սադրանքին Հայաստանը տրվի եւ տեղավորվի այն պլանի մեջ, որն Ադրբեջանն իր մտքում ունի»։