2024 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը հետևյալն է․
- 2024 թ-ի հուլիսին Հայաստան այցելել է 237,603 զբոսաշրջիկ։
- Նախորդ տարվա նույն ամսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255,706։
- Ընթացիկ տարում պակաս է եկել 18․103 զբոսաշրջիկ։
Համաձայն զբոսաշրջության կոմիտեի տվյալների, ամենաշատը Հայաստան են եկել ռուսները՝ բոլոր այցերի 42 տոկոսը։
Տասնյակը ունի հետևյալ տեսքը․
- Ռուսաստան – 42 %
- Վրաստան – 13%
- Իրան – 8 %
- ԱՄՆ – 2.5 %
- Հնդկաստան – 2.3%
- Ուկրաինա – 1.3%
- Չինաստան – 1.3%
- Ֆրանսիա – 1.2%
- Ֆիլիպիններ – 1.2%
- Գերմանիա – 1.2%
- Մնացած բոլորը միասին՝ 26%