Sun. Aug 24th, 2025

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվել է տղամարդկանց 96 կգ քաշային А խմբի պոկում վարժության պայքարը: Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը վարժության առաջատարն է:

Դավիթ Հովհաննիսյանը վարժությունը մեկնարկեց 165 կգ-ով եւ վստահությամբ պոկեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբդ  ֆիքսեց 170 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները պատվիրեցին 172  կգ, որը եւս մեծ վստահությամբ պոկեց: 

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է: Նա հաջողությամբ կատարեց միայն վարժության առաջին մոտեցումը:

Ընդիմջում է:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է: Նա հաջողությամբ կատարեց միայն վարժության առաջին մոտեցումը: Ընդիմջում է: Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: