Sat. Sep 6th, 2025

Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ամբողջ սահմանի երկայնքով հետ քաշվել և դրանից առաջ տեղի ունեցավ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը, այսինքը՝ նրանք ձերբակալմամբ այդ հողը պատրաստում են։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի գործը քննող դատարանի շենքի առաջ հայտարարեց 44-օրյա պատերազմի նահատակ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: 

Նա հիշեցրեց, որ Տավուշի շրջանում եթե հայկական զինված ուժերը հետ քաշվեն, ապա 70 -ից ավել գյուղ հայտնվելու է ծանր վիճակում, ինչպես նաև ճանապարհներն են վերահսկողության տակ հայտնվելու՝ քանի որ ադրբեջանցիները վերցնելու են մի շարք ռազմավարական բարձունքներ: