Wed. Jul 16th, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոևր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը:

Գործադուլի սահմանադրական իրավունքի իրացումը չի կարող քրեական հետապնդման հիմք դառնալ: Դա աբսուրդ է:

Գործադուլ անող վարորդներին աշխատանքից ապօրինի ազատելը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել և չի կարող անհետևանք մնալ: Վստահ եմ՝ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու, իսկ քաղաքապետարանը հերթական անգամ փոխհատուցման պարտավորություն է կրելու:

Վայելում ենք «ժողովրդավարության բաստիոնի» ողջ պերճանքն ու թշվառությունը»:

Հիշեցնենք, որ գործադուլ անելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է 18 վարորդի և դիել դատախազություն։