Wed. Jul 16th, 2025

Այս պատմությունը չեմ մոռանա մինչև կյանքիս վերջը։ Թվում էր՝ գտել եմ իմ ողջ կյանքի սիրուն, ու պատրաստ եմ նրա հետ կյանքս կապել։ Բարդ է հարաբերություններ կառուցելը, և այդ  մասին բոլորն էլ գիտեն։ Դրանց ընթացք տալու քաջությունն է, որ սերը տարբերակում է սիրահարվածությունից։

Երբ ընկերոջս հետ արդեն մեկ տարի է՝ հանդիպում էինք, զգացինք, որ իրար ծնողներին էլ պետք է ճանաչենք, որպեսզի հաջորդ տարում էլ ամուսնանանք։ Նախ նա եկավ մեր տուն , և ամեն բան, եթե անկեղծ լինեմ, հիանալի էր ընթանում։

Հայրս ու մայրս շատ էին հավանել նրան, իսկապես ուրախ էին ինձ ու մեզ համար, քանի որ ասում էին՝ շատ համապատասխան ենք։

Հերթը իմն էր։ Գնացի ընկերոջս տուն՝ մեծ ակնկալիքներով ու սպասումներով։ Ոչ ոք մեզ չդիմավորեց։ Ընկերոջս հետ նստած էինք հյուրասենյակում, ու մեկ էլ տեսնենք՝ 25 րոպե հետո մի կին դուրս եկավ սենյակից։ Նա խոսեց որդու՝ ընկերոջս հետ, ապա երբ ինձ վերջապես նկատեց, ներկայացավ ու գնաց։ Մեկ ժամ անց արթնացավ նրա հայրը՝ ապագա սկեսրայրս, ով մի կերպ եկավ հյուրասենյակ ու գոռաց, որ ուտելիք է ուզում՝ առանց ինձ անգամ նկատելու։

Փախել եմ այնտեղից, կապերս խզել ընկերոջս հետ, փոխել եմ համարս, որ չկարողանան ինձ գտնել։