Mon. Jul 21st, 2025

«Երեկ Էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանը Գյումրիում հայտարարել է, թե «Չոր նավահանգստի կառուցումը կհանգեցնի Գյումրու վերածննդին»:

Նման հայտարարություն անող նախարարին որևէ մեկը չի հարցրել, թե բա 2 տարի առաջ լծվել էիր Գյումրու պատմական կենտրոնի վերածննդի գործին, Գյումրիում Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիր էիր սկսում, ներդրումններ էիր խոստանում:

Աշխատանքները համակարգելու նպատակով աշխատանքային խումբ էիր ձևավորում, որը պետք է զբաղվեր նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի գծման աշխատանքներով, ընթացիկ խնդիրների ու հարցերի վերհանմամբ և դրանց արագ ու արդյունավետ կարգավորմամբ։

Ու ծրագրի հետագա զարգացման, վերջինիս շուրջ տարվող աշխատանքների ու միջոցառումների մասին պարբերաբար պետք է տեղեկացնեիք հանրությանը։

2 տարի է անցել, որևէ իրազեկում աշխատանքային խմբի գործունեության մասին չենք տեսել, որևէ աշխատանք չկա, կարծում եմ, որ նույնիսկ թղթի վրա ոչինչ չի արվել: Այդ խմբի անդամները էլի դահլիճիմ նստած Գյումրին Նյու Վասյուկի էին սարքում:

Ու այսքանից հետո, էլի եկել է Գյումրի` վերածննդով է զբաղվում: Քերոբյան Վահանին միայն այդ հարցը պետք է տային ու դահլիճից հանեին` ճանապարհեին Երևան: Մեկ էլ պետք պահանջեին, որ այլևս Գյումրու անունը չտա». գրել է Դերենիիկ Մալխասյանը: