Wed. Apr 30th, 2025

Վարդենուտցիներն այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց հողերը չօտարելու պահանջով։«Նախորդ անգամ Գևորգ Պապոյանի հետ հանդիպել ենք, բայց շոշափելի որևէ արդյունք չստացանք։ Հողերը շարունակվում են օտարվել։ Արդարադատության ներկայացուցիչները սեփական երկրի մեջ, մեր նման գյուղացիներին, ովքեր բարիք են ստեղծում, ունեզրկում են։ Քո հայրենիքի մեջ քո հողը խլում են ձեռքիցդ։ «ՌԻԴ» ՍՊԸ-ին առաջարկում եմ՝ այն գումարը, որը ինքը պատրաստվում է տալ իմ հողի դիմաց, ես այդքան գումար պատրաստվում եմ անվերադարձ նվիրել իրենց՝ մի պայմանով՝ իմ հողը չվերցնի։ Այդ հողերի վրա մեր պապերի, ծնողների քրտինքն է»,-ասել է ակցիայի մասնակիցը։