Sun. Jul 20th, 2025

Ճարպակալման ու ավելորդ քաշի առկայության դեպքում խորհուրդ չի տրվում ուտել ցորենի ոչ պինդ տեսակներից պատրաստված մակարոնեղեն ու հաց։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրուցում ասել է սննդաբան Ալեքսեյ Կալինչևը։

Բժշկի խոսքով՝ նման մթերքի չարաշահումը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացման։

«Բանն այն է, որ նման մթերքը շատ արագ է մարսվում՝ հանգեցնելով ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման ու դրա հետևանքով ճարպերի կուտակման», – նշել է սննդաբանը։

Նրա խոսքով՝ ճարպակալման դեպքում կարելի է օգտագործել ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոնեղեն, ինչն ավելի քիչ վնաս կհասցնի օրգանիզմին։

«Դրանք պետք է պինդ մնան կարծես մի փոքր քիչ են եփվել, այլապես ոչնչով արդեն չեն տարբերվի ցորենի ոչ պինդ տեսակներից պատրաստված էժանագին մակարոնեղենից։ Իսկ թե ում նման պինդ մակարոնները դուր կգան, դեռ շատ մեծ հարց է», – ընդգծել է Կալինչևը։