Wed. Apr 30th, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհերը միամիտորեն հավատում են, որ Ակադեմիական քաղաքը կկառուցվի 580 հեկտար տարածքի վրա։ Այդ ամենը մենք անում ենք, որ Երևանի բուհերը վաճառենք, որ մեր բիզնեսների համար ժամանակակից հյուրանոցներ և ռեստորաններ ստեղծենք։
Գիտակրթական այս հոյակապ սուտը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի հեքիաթ և մարզերի ժողովրդի համար մանիպուլյացնելու գործիքակազմ:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր մուտիտ ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենամ:
Մեզ համար կարևոր է, որ ժողովուրդը բոլոր սուտ խոստումներին հավատա:
Շնորհակալություն մեզ միամիտորեն հավատալու համար»: