Չէ, պարզապես զրույց էր, ռազբորկա չի եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում ասց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-կան պատգամավորների հետ է հանդիպել եւ սենյակից գոռգոռոցի ձայներ են լսվել:
Անգամ ձայների վրա այնտեղ է շտապել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մաթեւոս Ասատրյանին փորձում էի մի քանի պատմական դրվագներ ասել՝ հոկտեմբերի 27-ից սկսած: Ռազբորկա չի եղել»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Սուքիասյանն էլ հավելեց. «Ձայները բարձր էր, ասեցի՝ գնամ, տեսնեմ ինչ է եղել: Նստած խոսում էին, սուրճ էին խմում: Բարձր ձայնով էին խոսում, չեմ կարող ասել՝ գոռգոռում էին»:

ՔՊ-ական Մաթեւոս Ասատրյանն իր հերթին լրագրողներին ասաց, որ ինքն է Գեղամ Մանուկյանին հրավիրել սուրճի: Հարցին, թե Գեղամ Մանուկյանն ինչ պատմական փաստեր է իրեն բացատրել, նա արձագանքեց. «Նման բան չի եղել, Մանուկյանը չի կարա ինձ պատմական փաստ բացատրի, կարա գոնե ներկայացնի: Պարոն Մանուկյան ի՞նչ եք ասել՝ պատմական փաստ եմ բացատրել, դու ինձի պատմական փաստ ես բացատրե՞լ»:
Գեղամ Մանուկյանն էլ պատասխանեց. «Պատմական դեպքի մասին խոսել ենք»:
«Մանիպուլյացիա եք անում, թե չէ իր վրա կարող էր շատ ծանր նստեր»,-հավելեց Ասատրյանը:
