Wed. May 7th, 2025

«Եթե տեղյակ չեք, բիզնեսին այսուհետ օրենքով պարտադրելու են տեսախցիկներ ունենալ ու ոստիկանությանը ամբողջական հասանելիություն տալ դրանց։

Սկզբից կովիդի անվան տակ gps-ով տեղաշարժին սկսեցին հետևել, հետո վերացրեցին բանկային գաղտնիքը, վրադիր pegasus-ը ու գաղտնալսումները, հիմա նաև վիզուալ պատկերը ավելացրեցին։

Հաջորդ քայլով բոլորս առավոտյան բարևելու ենք մեր խոհանոցներում նստած ու մեր առավոտվա կոֆեն խմող պարոն մայորին, որը մի քիչ նամռոտ դեմքով ա լինելու, որովհետև գիշերը վատ ա քնել, մոմը բռնած կանգնած էր ձեր անկողնու մոտ». գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։