Mon. Jul 21st, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքում տրանսպորտային բեռնաթափում չեք կարողանում անել,
• Հանրային տրանսպորտի ժամային գրաֆիկի և ուղևորների բեռնվածության հարցը չեք կարողանում լուծել,
• Հեղեղատարների մաքրման հարցը չեք կարողանում լուծել։
Բա ի՞նչ եք կարողանում, ի՞նչ եք պարտավոր իրականացնել.
• Կարմիր կետագծերով կայանատեղիների թանկացո՞ւմ,
• Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացո՞ւմ,
• 1 միլիարդ դրամի չափով պարգևատրումների բաժանո՞ւմ …
Լավ` ինչքա՞ն կարելի է։
Ո՞ր մեկը ասես, ո՞րը բաց թողես»։