Բաքուն և Անկարան միասին խաղաղության ձեռք են մեկնել Երևանին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` «Անատոլիական արծիվ 2023» զորավարժություններից հետո:
«Մենք դեռ սպասում ենք այդ, որ այդ ձեռքը կսեղմեն, և խաղաղություն ենք ուզում»,- ասել է Հուլուսի Աքարը:
Աքարը հավելել է, որ «տարածաշրջանում խաղաղությունը բոլորի օգտին կլինի»:
