Thu. Jul 24th, 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Tert.am, խոսքն Արցախի օկուպացված տարածքների մասին է) վերականգնումն է… Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է:

Մենք արդեն մշակել ենք ծրագիր և արդեն իրականացրել առաջին փորձնական նախագիծը՝ վերաբնակեցնելով ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի: Մենք նախատեսում ենք վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների», – ասել է Ալիևը Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։