Thu. Sep 11th, 2025

Ադրբեջանը շարունակելու է ձեռք բերել ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ լրացուցիչ 650 մլն դոլարի հատկացումը թույլ կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:

Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել «հայերի գործունեության անխափան դիտարկումը շարունակելու, ինչպես նաեւ ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ եւ վճռական կանխման մշտական պատրաստակամության մասին»: