Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«2009 թվականի փետրվարի 1-ին ընդհատակից _hrachyahakobyan_ի միջոցով ահա այսպես շնորհավորեցի Աննայի ծննդյան օրը։
Իսկ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրանում է մեր ամուսնության 27-րդ տարեդարձը»։
2008թ․ մարտիմեկյան զանգվածային անկարգություններից հետո Նիկոլ Փաշինյանը թաքնվում էր արդարադատությունից, և տեսանյութում երևում է, որ կնոջը սերենադ է նվիրել։
Նիկոլ Փաշինյանի գրառման տակ հարյուրավոր մեկնաբանություններ են, մեծ մասը, ինչպես միշտ, հայհոյանք, վիրավորանքներ, հիշեցումներ՝ սուտ խոստումների, Արցախը հանձնելու և այլնի մասին։
Ի դեպ, Փաշինյանին շնորհավորողների թվում է Արծրուն Հովհաննիսյանը։
Նրան էլ, սակայն, ֆեյսբուքյան օգտատերերը արձագանքել են՝ հիշեցնելով «հաղթելու ենք» կարգախոսը։
Գրառումների մի մասը՝ ստորև։
https://www.facebook.com/plugins/video.php?height=420&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F1307255797356428%2F&show_text=false&width=560&t=0















