Mon. Aug 25th, 2025

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ:

Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի առաջատարը մի բռնցվածքով երկու րոպեում 9:0 հաշվով հաղթեց  2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովն էր։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտում 7:4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաշ Լեւայիին։

Մեկնարկում նա 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին:

Արթուր Ալեքսանյանը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել է 2020 թվականին Հռոմում, որտեղ հռչակել է Եվրոպայի 5-ակի չեմպիոն: