Wed. May 7th, 2025

«Ինչ կլինի, որ պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռքբերվող մանր եղջերավոր տոհմային անասունների կես գինը, այլ պետությունը ձեռք բերի ճիշտ տեսակները և հետո կես գնով տա գյուղացիներին»,- կառավարության նիստում առաջարկեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ քննարկվում էր Հայաստան ներկրվող կամ բուծվող տոհմային ոչխարների և այծերի մեկ գլխի համար 50% սուբսիդավորում տրամադրելու որոշման նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը  հարց տվեց, թե եթե պետությունը ձեռք բերի, ապա որտեղ պետք է այդ գլխաքանակը պահի։

«Էդ ինչքան կտևի պահելը, կսատկեն կեսը։ Էդ նշանակում է, որ պետությոնը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ մեկ շաբաթով»,-ասաց Փաշինյանը և հարցրեց, թե ով պետք է այն անի։

Միրզոյանը տեղից ասաց, թե ԱԳՆ-ն կանի։

Փաշինյանը ծիծաղելով ասաց. «ԱԳՆ-ն վստահեցնում է, որ այն կանի։ Չէ, ավելի լավ է դուք ձեր գործով զբաղվեք… Իմ պատկերացմամբ ավելի շատ հարց կառաջանա, քան կլուծվի։ Իսկապես մենք չենք կարող դրանով զբաղվել։ Իմ կարծիքով վատ բան կլինի»։