Sun. Jul 20th, 2025

Այժմ ամեն ինչ փորձում ենք տանել նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևանում նվազի և ավելանան մարդիկ, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Միևնույն ժամանակ Ավինյանը նշեց. «Մարդկանց կողմից հիմնական բարձրաձայնվող խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը. կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք: Մասնավորապես ունենք թաղամասեր, որ իրապես կարելի է ասել, նույնիսկ վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում»: