Sun. Jul 13th, 2025

Էսօր առավոտ թոռիս հետ տունը մենակ էինք, տղես ու հարսս ինչպես միշտ գնացել էին աշխատանքի, մենք էլ իրար հետ էինք գնացել:

Ասեցի գնամ, բախչում մի քիչ գործ անեմ, էրեխեն էլ տունն էր, մեկ էլ մի որոշ ժամանակ հետո էրեխու գոռոցն առա, որ կանչում էր՝ տատի, շուտ արի, հասի: Վայ չգիտեմ, թե ոնց եմ հասել տուն, մտքովս հազար բան էր անցնում:

Հասա ու տենամ մարդս ա էկել ու հենց տունը ուշքը գնացել ա, էրեխեն էլ ահավոր վախեցել էր: Շտապ կանչեցինք, էկան ուշքի բերեցին, պարզվում էր ճնշումն էր բարձրացել: Հիմա արդեն լավ ա, բայց մինչև հիմա ոտերիս դողը չի անցնում:

Էրեխես էլ ա ահավոր վախեցել, որ պապիին տենց վիճակում ա տեսել: