Մի քանի օր առաջ տղես բերեց, ընկերուհու հետ ծանոթացրեց, բայց հեչ դուրս չէկավ: Ոնց որ էս դարի աղջիկ չլնի, նստցնես, տենց նստած կմնա, կանգնացնես էլ, տենց կանգնած կմնա:

Հարցեր էլ տալիս եմ, խոսացնում եմ, մի կերպ ա պատասխանում, ամաչում ա, վրես չի նայում: Մի խոսքով հեչ մեր բանը չէր:
Տղուս ասել եմ, որ դուրս չի գալիս, ուզում եմ բաժանվի, ասեցի որ մեր հարևան Անոն իրա քրոջ աղջկան ա ցույց տվել ու շատ սիրուն աղջիկ ա, կազմակերպենք, մի հատ հանդիպեք, կարող ա հավանում ես: Տղես էլ ասում ա, որ սիրում ա էս աղջկան, բայց հլը կմտածի առաջարկիս ուղղությամբ:
Մի խոսքով, հլը տենամ ինչ ա ասում, անհամբեր սպասում եմ, թե ինչ ա որոշելու: Հուսամ՝ կհամաձայնվի առաջարկիս հետ:
