44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Եղիազարյանը կարծում է, որ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ այս միջադեպը կազմակերպված է եւ նպատակ ուներ որոշակի կերպով ճնշել պայքարող ծնողներին: Այս մասին նա հայտնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում։
«Ցավում եմ, որ ապրում ենք այս հասարակարգով, այս արժեքներով պետության մեջ: Մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին, որ մեր պետությունը ավելի ամուր ու կանգուն լինի, բայց այսօր տեսնում ենք, որ նույնիսկ զոհվածի ծնողին տարրական հարգանք չկա, բացակայում է»,- ասաց նա։