Tue. Jul 22nd, 2025

Էդուարդ Շարմազանովը հայտնում է․

«Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ»։

Արմեն Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից:

Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար այսօր դատարանում երաշխավորել է  ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Ես հանդիսանում եմ «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ ։ Հիմնադրամը հանդիսանում է Արմեն Աշոտյանի գործատուն  և ունենք անմիջական ազդեցություն Արմեն Աշոտյանի գործունեության վրա։ Մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է աշխատանքային հարաբերություններին, ապա դրանով զբաղվում է Դավիթ Հարությունյանը, սակայն եթե ընդհանուր ծրագրերին, ֆինանսավորամանը, ապա դրանք  խորհրդի իրավասությունների շրջանակում են»,- դատարանում ասաց Գաբրիելյանը՝ հավելելով․

«Բացի նրանից, որ պարոն Աշոտյանին ճանաչում եմ և վստահ եմ, որ երաշխավորների համար ինքը ևս մտածում է, հնարավորություն է տալիս գործուն ազդեցություն ունենալ պարոն Աշոտյանի վարքի վրա»։  

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։