Sun. Jul 13th, 2025

Էս ինչ էր, էս ինչ սխալ արեցի ես, ինչ եմ անելու: Հարսիս հետ սաղ օրը կռվում էի, հիմա եմ հասկանում, որ անտեղի: Մեկ ճաշին էի կպնում, մեկ մաքրածին, հետո թե ինչ մեղու կծեց, պահանջում էի, որ իրա աշխատավարձը տա ինձ: Հիմա եմ հասկանում, որ սխալ էի:

Էնքան հետը կռվեցի, տղուս էլ իրա դեմ հանեցի, բաժանվեցին, այսինքն բաժանեցի իրանց, հիմա թոռս մեկ մոր հետա, մեկ հոր, նորմալ ընտանիքում չի մեծանում, բայց դե տեսնում եմ, որ տղես տանջվումա: Գնացել էի հարսիցս ներողություն խնդրելու, բայց դուռը չբացեց: Տո շատ էլ ճիշտ արեց, ինձ նմանին էլ որ հարսը կընդունի:

Էլ ինչ անեմ, խնդրում եմ, ոնց հետ բերեմ հարսիս, ոնց անեմ նորից միանան, ախր չեմ կարում գլուխս հանգիստ բարձին դնեմ: