Sun. Jul 27th, 2025

Գյումրի քաղաքի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո թափուր մնացած նրա պաշտոնը այսօր համալրվեց։

Փոխքաղաքապետ նշանակվեց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը։
Վերջինս 28 տարեկան է, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ:

Բայց նրա գլխավոր «արժանիքը», որի համար Վահագն Մկրտչյանը ընտրվել է Գյումրու փոխքաղաքապետ, այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։

Այսինքն` արձանագրենք, որ իր մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքի փոխքաղաքապետ է դարձել բացարձակապես կառավարչական զրո փորձ ունեցող անձ։ Բայց դա նրան պետք չէ. Աննա Հակոբյանի ազգականը լինելու պարագայում նման մանրուքները կարևոր չեն։