Երեխաս անհետ կորած էր համարվում։ 12 ամիս շարունակ ՊՆ-ի շները ոչինչ չեն արել, որ գոնե պարզեն որդուս ճակատագիրը։ Վերջում մեր ծնողական համայնքի անձնական ջանքերով, ռուս խաղապահների միջոցով Ադրբեջանը հանձնեց մեր երեխաների մասունքենրը, բայց դա պատկերացնու՞մ եք՝ երբ տեղի ունեցավ, դա տեղի ունեցավ միայն 2021 թվականի նոյեմբերին։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնող Նաիրա Մելիքյանը, ում որդին Մելիքյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Գնացել եմ անձնագրային բաժին, որպեսզի որդուս հաշվառումից հանեմ մահանալուց հետո ու դուք ուղղակի չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում։ Ի՞նչ, ես պիտի հերթի մեջ կանգնած վերջից բղավեմ, թե ես զոհվածի ծնող եմ, թույլ տվեք առաջ գամ, որ զոհված որդուս հաշվառումից հանե՞մ։ Անձնագրայինում անգամ համակարգ չկա, որը կկարգավորի այս հարցը, որ զոհվածի ծնողը ժամերով հերթ չկանգնի։ Նույնն էլ բանկերում է, թեպետ ասում են, որ բանկերը պետական կառույցներ չեն, բայց ամեն դեպքում նույնը այնտեղ է։ Բանկում պիտի լինի համակարգ, որ զոհվածի ծնողին նման դեպքից ժամանակ անց չի կարելի հինգ րոպե տևող տարրական գործարքի համար ժամերով կանգնեցնել հերթի։ Այս մարդիկ թքած ունեն պարզապես»,- հավելեց նա։
