Առաջ ամեն ինչ այլ էր. Արձակուրդներս տատիկիս հետ անցկացրել եմ գյուղում։
Նա իր տան բակում ուներ բարձր ցանկապատ և մեծ ճիշտ է հին բայց լավ լողավազան: Որտեղ հավավում էի գյուղի երեխաները ու հանգստանում, լողում ու խաղում։ Եվ այնտեղ ես հանդիպեցի իմ ընկերոջը: Նա մյուս տղաներից տարբերվում էր իր շիկահեր մազերով։ Ըստ երևույթին, նա նու՛նպես հավանեցի ինձ։ Տղան սկսեց ինձ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ինձ ընկերների հետ մոտոցիկլետով տանում էր գետում լողալու, իսկ երեկոյան հրավիրում էր կրակի շուրջ հավաքույթների։

Միասին կարտոֆիլ ենք տապակել, երկնքում մեծ ու փոքր արջի համաստեղությունները փնտրել։
Բայց հետո ես հիվանդացա, և նա սկսեց ինձ մոտ գալ ֆիլմը դիտելու։ Եվ մի անգամ մենք քնեցինք։ Առավոտյան ես արթնացա, իսկ նա քնած էր իմ կողքին, սովորաբար կեսգիշերին միշտ տուն էր գնում։
Այդ գիշերվանից հետո տատիկս ինձ նախատեց, որ տղաների հետ եմ քնում։ Ես վրդովված էի։ Բայց նա ոչինչ չասաց մորս։ Տատիկս մոսկվայում է ծնվել մեծացել և երիտասարդության տարիները այլ կերպ են անցել կարծում եմ դա ինձ օգնեց։ Այդպես ես մեկ ամիս անցկացրի տատիկիս հետ, հետո ծնողներս եկան ու վերադարձա տուն։ Այդ ամենը կախարդական էր, ինչպես հեքիաթում: Ես չէի կարող դա ընդունել որպես իրականություն։ Մանկուց ես ավելի շատ ընկերացել եմ տղաների հետ, և այստեղ, հավանաբար, առաջին անգամ սիրահարվեցի։

Արձակուրդները մոտենում էին ավարտին ու ինձ սպասում էր 11-րդ դասարանը։ Այդ տղան ինձ չէր մոռացել. երբեմն սկսում էր զանգել, հետո ավելի ու ավելի հաճախ էր գալի քաղաք տեսնելու ինձ, նույնիսկ երբեմնառանց այդ մասին հարցնելու։ Վերջի շրջանում մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնել միմյանց՝ ամիսը մեկ անգամ։ Եվ քանի որ տոներն էին, ես անմիջապես գնացի տատիկիս մոտ, և մենք հանդիպեցինք այնտեղ։ Իսկ գարնանը նա առաջին անգամ եկավ ընատանիքիս մոտ և այնպես ստացվեց որ պետք է մնար մեր տանը։ Իհարկե, ծնողներս տարբեր մահճակալներ էին սարքել, մեզ թույլ չէին տալիս միասին քնել։
Սա 2012թ. Ամեն ինչ սկսվեց ամռանը, և այժմ մենք նույնպես միասին ենք։ Մենք սիրում ենք միմյանց: Ես նրանից երեխա եմ սպասում, և սա շատ տարիներ անց։
Տե՛ր, ուժ տուր ինձ չկործանեմ այս սերը, մի՛ թող ինձ հիստերիայի մեջ ընկնեմ, թող հոգիս միշտ հանգիստ լինի ու այս հեքիաթը ավարտվի երջանիկ ավարտով։