Հայաստանի իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանակն շահերը, ցանկանում են ջախջախել Հայաստանը։ Այս մասին դատարանի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։
«Դրա համար պետք է ջախջախել այն մարդկանց, որոնք լավագույնս են պաշտպանում Հայաստանը, Արցախը, հայերին»,- ասաց նա՝ խոսելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական վարույթի մասին։