Tue. Sep 2nd, 2025

Այսօր՝ մայիսի 26-ին հնգօրյա աշխատանքային ռեժիմով հաստատություններում վերջին դասն է․   իսկ վաղը՝ մայիսի 27-ին վերջին դասը կանցկացվի  վեցօրյա աշխատանքային ռեժիմով կրթական հաստատություններում։  Ի դեպ, այս տարի հիմնական դպրոցն ավարտում են  շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ։

Ըստ ԿԳՄՍՆ-ի  2023-2024 ուստարում 1-ին դասարան են հաճախելու շուրջ 39.500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից՝  օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար։