«Այսօրվա ԱԺ-ի ՔՊ խմբակցության շարքերում կա մի սպիտակ մազերով անձնավորություն, որի անունն է Հակոբ Ասլանյան:
Նրա մասին մարդիկ քիչ բան գիտեն: Ընդամենը այն, որ բոլոր հանգուցային վիճակներում միշտ կրծքով պաշտպանել է Նիլոլ Փաշինյանին:
Երեկ, երբ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, Ասլանյանը իր ավանդույթին չդավաճանեց, նա հայտարարեց, որ կրկին վստահում է իր առաջնորդին, քանի որ գիտի, որ «…Նիկոլ Փաշինյանը հուզական չէ, Նիկոլ Փաշինյանը շատ սովորական, հայրենասեր մարդ է…»: Շարունակելով իր միտքը, ՔՊ-ական պատգամավորը նշեց հետևյալը. «… եթե ես նրան չհամարեի հայրենասեր, նրա կողքին չէի կանգնի…»։
Բայց, որպեսզի սխալ չընկալվի հանրության կողմից, Ասլանյանը միաժամանակ հետևյալ միտքն արտահայտեց. «…Ինչ վերաբերվում է հայտարարությանը, ես էլ եմ հիմա ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ, որովհետեւ Արցախը պատմական Հայաստան է, բայց որ հիմա նա գտնվում է Ադրբեջանի կազմում եւ գտնվում է բոլշեւիկների, թուրքերի ու դաշնակների միջոցով, դա արդեն ուրիշ հարց է…»։

Այսինքն, Ասլանյանը ուզում է ասել, որ ինքը Արցախը համարում է հայկական, բայց ի՞նչ անի խեղճ Նիկոլը, որ այն վաղուց ուրիշները հանձնել էին Ադրբեջանին:
Ահա, այսպիսին են բոլոր այն սրիկաները, որոնք շահադիտական նպատակներով պաշտպանում են իրենց առաջնորդին, բայց միաժամանակ, չեն ուզում հանրության աչքերում, ընկալվել, որպես ԴԱՎԱՃԱՆ:
Այն, որ այդպիսի սրիկաները տարիներ շարունակ կարողացել են «շուստրի» դիրքորոշումով ապրել, փաստ է: Բայց Ասլանյանը չգիտի, որ Փաշինյանի հեռացումից հետո, նա այլևս չի կարողանալու «լեզու գտնել» նոր իշխանության հետ, նույնիսկ երբ այսօր իր ալիբիի համար հայտարարում է, թե իբր ինքն էլ է համարում Արցախը հայկական:

Այն, որ այս սրիկան վաղուց իր սպիտակ մազերից չի ամաչում, դա փաստ է: Այն, որ նման սրիկաների համար բարոյականություն հասկացություն գոյություն չունի, նույնպես հասկանալի է: Բայց, որպեսզի մեր ժողովուրդը առաղջանա, նման սրիկաներին պետք է անպայման պատասխանատվության ենթարկել, իսկ նրա սերունդները հավերժորեն պիտի ամաչեն նրա հակապետական գործնեության համար:
Ոչինչ չի մոռացվելու, ոչիչնչ չի ներվելու թեզը հենց այսպիսի մարդկանց պիտի վերաբերվի, որպեսզի մյուս պոտենցիալ սրիկաները, երկրի, Հայրենիքի վրա խաղադրույքներ դնելով այլևս չզբաղվեն». գրել է zham.am-ը:
