Mon. Jul 14th, 2025

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը գրում է․

«Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է։ Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը… Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։
Մինչև ե՞րբ…

Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տդղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»: