Thu. Jul 17th, 2025

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Խնդրեմ , «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» աշխատակիցը վարում է 61 համարի ավտոբուսը, որը չի տիրապետում 61 գծի երթուղուն, այլ մոտովրապես գիտի։

Իմ ունեցած տեղեկություններով` այլ կառույցների վարորդներին ստիպել են որ ավտոբուս վարեն, ինչի արդյումքում քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնելով երկու ավտոբուս վթարվել է…

Նաև կարծում եմ որ կանաչապատման աշխատակիցը նույնիսկ D կարգ վարորդական իրավունք չի ունեցել։

Նիկոլ Փաշինյան Չի կարելի քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնել…»