«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Խոլերայի բուն է` էպիդեմիոլոգիական վիճակ է հասունանում,- ահազանգում են բնակիչները` այլևս անհնար է գարշահոտությանը դիմանալ, շնչել չեն կարող, սրտխառնոց ու հեղձուկ է առաջանում…»։