Sun. Aug 24th, 2025

Ես քաղաքական գործիչ չեմ, ուստի չեմ կարող ու չեմ էլ ցանկանում տալ քաղաքական գնահատական, թե ինչու ցեղասպանության օրը պետական մակարդակով արարողակարգ նախատեսված չէ։ Բայց եթե ցանկանում ենք զորավիգ լինել պետությանն ու պետականությանը, յուրաքանչյուրս մեր մասով ենք ցույց տալու, որ ազգային շահը գերակա է և միասնական ենք, կարծում եմ, անհրաժեշտ է.

  1. Ապրիլի 24-ին բոլորս այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն նահատակների, Արցախյան առաջին Հաղթական Հերոսամարտին նահատակված հերոսների, ապրիլյան քառօրյայի մեր Հերոսների, քառասունչորսօրյա պատերազմում մատաղված մեր բալեքի հիշատակին։ Ընդ որում, առանց ավելորդ ագրեսիայի, հրապարակային հայտարարությունների, քաղաքական կոչերի։
  2. Ֆիքսված ժամին, այդ օրը Հայաստանի և Արցախի բոլոր եկեղեցիների զանգերը պետք է ղողանջեն տևական ժամանակ, որն, իրավամբ, ոչ միայն մաքրելու է գաղջ ու լարված մթնոլորտը, այլ նաև Գերբնական Ուժ և հավատ է տալու, միասնության խորհուրդ է լինելու բոլորիս համար, առանց բացառության, ինչպես Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։

Աստված իմաստություն տա իշխանավորին, պահի, պահպանի  Ազգը Հայոց և օրհնի Հայաստանն ու Արցախը։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն,
փաստաբան Լևոն Բաղդասարյան