Sat. Sep 13th, 2025

Երբ երեկ հերթական անգամ ադրբեջանական թեզերը կրկնելով դավաճանական թեզեր են հնչում, այսօր ԱԺ-ում քննարկվում է քննիչների աշխատավարձի բարձրացման հարցը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քննիչներն իրենց արդարացնում են ասելով տուն ենք պահում, այդ տուն պահող քննիչները Փաշինյանի հանձնարարականով Իգոր Խաչատուրովի դեմ քրգործ հարուցեցին, արդարացվեց, այդ տուն պահող քննիչները հերոսի մորը սրիկայաբար կալանավորեցին:

Այդ տուն պահող քննիչները թող լավ իմանան, որ վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»: