Էս հարևանս փաստորեն լավ էլ ալաբուլայա, ես էլ իրան սրբի տեղ էի դրել, ախր սկի մտքովս չէր անցնում է, որ ինքը նման բանի ընդունակա, ախր ամուսնացած կինա հերիք չի, մի հատ էլ երեխա ունի, ոնցա իրան նման բան թոյլ տալիս, ամոթ, հազար ամոթ։

Ես իրան հետ դե մոտ եմ, ավելի ճիշտ մոտ էի, մի քանի օր առաջ իջնում եմ միասին կոֆե խմենք, մի անծանոթ տղամարդու եմ տեսնում, իրար գիրկն էին ընկե, արագ դուրս եկա, հո չէի մնալու կանգնեմ նայեմ ինչ են անում։ Դուրս եկա գնացի տուն, բայց հլը չէի հասկանում ինչա կատարվում, այ տենց ապշած էի։ Մի քանի րոպե հետո հարևանս շնչակտուր ու լացակումած գալիսա թե բա աղաչում եմ էլի, ոչ մեկ չիմանա, ընտանիքս կքանդվի եսիմ ինչ։

Ասում եմ ընտանիքդ արդեն քանդել ես, ես ստեղ ոչ մի կապ չունեմ, կամ որ էդքան մտածում ես, խի ես ուրիշի հետ կապվել, խի ես մարդուդ դավաճանում, սկսեց ավելի ուժեղ լացել։ Ասի լսի, ես քեզ սիրելով եմ ասում, սենց չպիտի շարունակվի, կամ վերջ ես տալիս, ընտանիքովդ զբաղվում, կամ ես ամուսնուդ ասում եմ տեսածիս մասին։