Արդեն 5 տարուց ավել կլինի, որ ես ամեն օր խնդրում եմ, ամուսնուս ասում` արի ևս մեկ երեխա ունենանք: Ոչ մի կերպ չեմ կարողանում նրան համոզել այդ հարցում: Հոգնել եմ ու արդեն մտածում եմ, որ ամուսնուս կյանքում շատ երկար ժամանակ է, մեկը կա, ով նրան պարզապես տարել է ինձանից: Մենք միասին ենք ապրում, բայց կարծես քույր ու եղբայր լինենք իրար համար:

Ես չեմ տեսնում, որ իմ կողքին տղամարդ կա, ով հետաքրքրված է ինձնով, ցանկություն ունի ինձ հետ ապրել, ինձ որպես կին ընդունել: Չէ ես պարզապես տեսնում եմ մեկին, ով հանուն երեխայի ու միաժամանակ իր անվան` փորձում է ապրել մեզ հետ:

Բայց այսպես երկար ձգել պարզապես հնարավոր չէ: Մենք սառել ենք իրար հանդեպ, ցանկություն չունենք իրար սիրելու ու հատկապես երեխա ունենալու: Տղամարդը միայն մեկ դեպքում է հրաժարվում երեխա ունենանլուց, երբ մտադիր չէ երկար պլաններ գծել, հիմա հասկանում եմ, որ գալու է մեկ օր , որ նա թողնի ինձ ու երեխայիս ու գնա այդ կնոջ հետ ապրելու: