Մենք 15 տարվա ամուսնական զույգ էինք։ Շատ երջանիկ էինք միասին, մինչև էն պահը, երբ ամուսինս սկսեց դավաճանել ինձ, հետո էլ եկավ ու ասեց, որ դավաճանում է ինձ ու ինձ թողում է, գնա իր երիտասարդ սիրուհու մոտ։
Մեր բաժանումը ես շատ ծանր տարա։ Մոտ 4 ամիրս ես սթրեսի մեջ էի, ծանր դեպրեսիա էի տանում, տնից դուրս չէի գալիս, ինձ չէի հետևում, ոչ մեկի հետ չէի շփվում։ Հետո կարողացա իմ մեջ ուժ գտնել ու կյանքս նորից սկսել։

Ընդունվեցի աշխատանքի, սկսեցի մեծ գումարներ վաստակել, ինձ համար մեքենա գնեցի, արտաքինս միշտ շատ խնամված ու գեղեցիկ էի պահում։ Հետո իմ ընկերներն ինձ ծանոթացրեցին մի տղամարդու հետ ու մենք սկսեցին միասին ապրել։
Մի օր ինձ գործուղեցին Մոսկվա։ Պետք է գնայի հանդիպման ու ճանապարհին հանդիպեցի նախկին ամուսնուն։ Աչքերիս չէի հավատում, նա մուրացկան էր դարձել։ Այո՛, այն ամուսինս, ով ժամանակին իր սեփական գործն ուներ և լավ վաստակում էր, այժմ վերածվել էր մուրացկանի։
Նա ինձ չճանաչեց, կամ չճանաչելու տվեց։
Իսկ ես հասկացա, թե ուր է նրան հասցրել իր երիտասարսդ սիրուհին։
Մի բան հստակ է, ամեն մեկն իր խելքից է տուժում։
