Thu. Jul 17th, 2025

«Երկու օր առաջ, այսպես կոչված, սորոսական գրեթե բոլոր կառույցները համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Այսօր արդեն կարելի է 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ հայտարարությունը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. ապահովել սեփական «ալիբի», որպեսզի ապագա մեղադրանքների ժամանակ ասեն.«Մենք պայքարել ենք»:

Գոնե ինձ հասկանալի է, որ այսօր այդ «պայքարը» կրում է բացարձակ իմիտացիոն բնույթ, որովհետև բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են ԻՐԱԿԱՆՈւՄ պայքարում այդ նույն կազմակերպությունները Թեղուտի, Մաշտոցի պուրակի, Էլեկտրիկ Երևանի, օտարալեզու դպրոցների, նույն այդ Ամուլսարի և վերջապես, 2018թ «թավշյա հեղափոխության» ժամանակ: Տեսել ենք, թե ինչպիսի մեդիա ռեսուրս էր միացվում և ինչքան մարդ էր լցվում փողոցներ:

Իսկ այսօր, երբ այդ կազմակերպությունների շատ անդամներ աշխատում են կառավարությունում և ԱԺ-ում՝ ընդամենը ձևական բնույթի մի հայտարարություն… հետագա մեղադրանքներին ֆորմալ պատասխան ունենալու համար:
Ամոթ է, պարոնայք… ամոթ է:
Հ.Գ. Հետաքրքիր է, Կառավարությունում և Աժ-ում աշխատող սորոսականները գոնե ֆորմալ առումով միացե՞լ են այդ հայտարարությանը». գրել է Կարեն Քոչարյանը: