Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական հերթական նիստը, որը վարում է Տիգրան Ավինյանը։

«Վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են համապատասխան շրջայցեր խրոնիկ վայրեր։ Առաջին միջոցառումը, որ իրականացվել է, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից որոշումն է եղել՝ արգելափակել որոշ մուտքեր, որ այլևս այդ վայրերում երբևէ որևէ մեքենա չներթափանցի։ Նույն աշխատանքը կատարել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը։ Ես արդեն պայմանավորվել եմ, որ այս միջոցառումը նաև անելու ենք Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ այս մասով նույնպես խնդիրներ կան ու միակ լուծումը տարածքների արգելափակումն է»,- իր ելույթում քիչ առաջ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Երկրորդը, պրն փոխքաղաքապետ, ուզում եմ տեղեկացնել, որ քննարկում ենք ունեցել վարչությունների ու պարեկային ծառայության հետ, որ շարունակելու ենք ամենօրյա ռեյդերը։ Ամենօրյա այցեր ու ռեյդեր են լինելու։ Սա լինելու է մեր աշխատանքի հիմնական սկզբունքը»,- հավելեց նա։
