Աղջիկս ու փեսես պարզվում ա լրիվ շուն ու կատու են, ինչի մասին ես իմացա մենակ էն ժամանակ, երբ էկավ ու մի օր մնացին իմ տանը:

Ամբողջ գիշեր գոռոցների ու կռիվների ձեներ էր լսվում իրանց սենյակից ու էրևում էր, թե ինչ լարված են իրանց հարաբերություններն ու ոնց մեկը մյուսին տանել չի կարում: Երևի իրանց տանը դաժե առանձին սենյակներում են քնում, իսկ ես էս իրանց հարաբերությունների մասին չեմ էլ իմացել:
Իհարկե դա իմ գործը չի, աշխատում եմ չխառնվեմ, բայց հաջորդ օրը չդիմացա ու մի քանի բան ասեցի աղջկաս: Ասում եմ՝ ի՞նչ ունեք լավ կիսելու իրար հետ, էտ ի՞նչ վիճակ ա, քիչ ա մնում իրար սպանեք:

Ինքն էլ ասեց, որ իմացել ա, որ մարդը սրա-նրա հետ ա ֆռֆռում ու հիմա ոչ կարում ա ների, ոչ էլ կարում ա մի հարկի տակ ապրի հետը: Ասեց, որ զզվում ա իրանից:
Շշմած մնացի, փաստորեն իմ աղջիկը սենց ապրումներ ա ունեցել ծանր, սենց վատ վիճակում ա ու ես ոչ մի բան չեմ իմացել ու չեմ էլ նկատել:
